25 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ՝ թրեյներների ուսուցման, վերապատրաստման, հանրային խոսքի և հաղորդակցման հմտությունների, թիմբիլդինգների, ծրագրերի նախագծման և կառավարման, մոնիթորինգի և գնահատման, ուսումնական ծրագրերի մշակման, քաղաքացիական հասարակության զարգացման, համայնքային մոբիլիզացման ոլորտումներում: Որպես արվեստի կառավարման դասախոս, դասավանդում եմ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, ղեկավարում՝ Որակի ապահովման կենտրոնը, նախագահում՝ Ցկյանս ուսումնառության հայաստանյան լիգան։
Մի շարք վերապատրաստման, ուսումնական - մեթոդական ձեռնարկների համահեղինակ եմ:
Կից կարող եք տեսնել գրականության ցանկը։
Համագործակցում եմ տեղական և միջազգային կազմակերպությունների հետ։
Կից կարող եք տեսնել CV-ին։
Ասա ինձ, և ես կմոռանամ, ցույց տուր ինձ, և ես կհիշեմ, մասնակից դարձրու և ես կսովորեմ
Սովորել առանց մտածելու` անիմաստ է , մտածել առանց սովորելու` վտանգավոր:
Երեք բան երբեք չի վերադառնում` ժամանակը, խոսքը, հնարավորությունը, այդ իսկ պատճառով մի՛ կորցրու ժամանակը, ընտրի՛ր բառերը և բաց մի՛ թող հնարավորությունը:
Դասընթացի հիմքում․
Իրականում կյանքը պարզ է, բայց մենք համառորեն բարդացնում ենք այն:
Զրուցելիս մարդիկ երեք սխալ են անում՝
ցանկությունն է խոսել ավելի շուտ, քան պետք է,
ամաչկոտությունն է` չխոսել այն ժամանակ, երբ պետք է,
խոսել` առանց զրուցակցին նայելու:
Դասընթացավարների Վերապատրաստում ToT
Արդյունքում․ Կկարողանան մշակել առանձնահատուկ գործնական աշխատանքներ ու իրավիճակային դերախաղեր, տպավորիչ ու ոգևորող դասընթացներ անցկացնելու համար
Կտիրապետեն խմբի դինամիկայի կառավարման ու տարբեր տիպի մասնակիցների հետ արդյունավետ աշխատանքի հնարքներին։ Կսովորեն մշակել ընտրած թեմայով դասընթացի կառուցվածք, բովանդակություն ու գնահատման չափանիշներ։ Կկարողանան իրենց իսկ մշակած դասընթացի թեմաները բխեցնել կազմակերպության կորպորատիվ մշակույթի բաղադրիչներից ու նպաստել նույն այդ մշակույթի հաստատմանն ու տարածմանը
Հանրային խոսքի և ներկայացման հմտություններ
Արդյունքում․ Կկարողանան ներկայացնել հանրային խոսքի, հաղորդակցության դերն ու նշանակությունը անձնական և մասնագիտական նպատակների իրականացման համար, դարձնել խոսքը առավել գրավիչ և ազդեցիկ՝ օգտագործելով ձայնը, տոնայնությունը և մարմնի լեզուն։
Կսովորեն կենտրոնացնել ուշադրությունը առանցքային հարցերի և խոսքը ընկալելի դարձնելու վրա՝ գրավելով լսարանի ուշադրությունը։
Արդյունավետ հաղորդակցման հմտություններ
Դասընթացի նկարագիրը. Նպաստել մասնակիցների արդյունավետ հաղորդակցման գիտելիքների, հմտությունների, կարողությունների բարձրացմանը։ Բացահայտել տարբեր մակարդակներում առավել արդյունավետ հաղորդակցվելու և հաղորդակցման ընթացքում հաջողության հասնելու իրենց պոտենցիալը՝ միաժամանակ նպաստելով աշխատանքների արագ և արդյունավետ իրականացմանը: Աջակցել հաղորդակցման տարբեր մեթոդների տիրապետմանը, ներառյալ` արդյունավետ և կոնտեքստին ու միջավայրին համապատասխան վերբալ և ոչ վերբալ հաղորդակցության տեխնիկաներին
Արդյունքում․ Կտիրապետեն հաղորդակցման տարբեր մեթոդներին, ներառյալ` արդյունավետ և կոնտեքստին ու միջավայրին համապատասխան վերբալ և ոչ վերբալ հաղորդակցության տեխնիկաներին, համոզման մեթոդներին, կոնֆլիկտների կառավարման ոճերին:
կառավարման ու տարբեր տիպի մասնակիցների հետ արդյունավետ աշխատանքի հնարքներին
Կսովորեն մշակել ընտրած թեմայով դասընթացի կառուցվածք, բովանդակություն ու գնահատման չափանիշներ
Սթրեսի, կոնֆլիկտների և փոփոխությունների կառավարում
Դասընթացի նկարագիրը. Դասընթացի նպատակը մասնակիցների ինքնավերահսկողության և ինքնակառավարման հմտությունների կատարելագործումը, սեփական հոգեբանական և ֆիզիկական վիճակի բարելավմանն ուղղված հմտությունների զարգացումն է։ Կոնֆլիկտային իրավիճակների արդյունավետ հաղթահարման և լուծման հմտությունների ձևավորումը, մասնագիտական գործունեության արդյունավետության բարձրացումն ու ինքնազարգացումը։
Արդյունքում․ Կտիրապետեն ներքին վիճակի հավասարակշռության վերականգնման մեթոդներին և կբացահայտեն կենսագործունեության տարբեր պայմաններում սեփական անձի պոտենցիալ հնարավորությունները։ Կուսումնասիրեն կոնֆլիկտի առաջացման, զարգացման գործոնները, կվերլուծեն կոնֆլիկտային իրավիճակները, կուսումնասիրեն այն անձնային գործոնները, որոնք նպաստում են կոնֆլիկտների առաջացմանը կամ հաղթահարմանը, հոգեբանական մեթոդների միջոցով կուսումնասիրեն սեփական անձի և վարքի առանձնահատկությունները, հոգեբանական խաղերի ու վարժանքների միջոցով ձեռք կբերեն կոնֆլիկտների և փոփոխությունների կառավարման փորձ։
Արդյունավետ կառավարման հմտություններ
Արդյունքում․ Ձեռք բերված գիտելիքների ամբողջությունն իր հերթին հնարավորություն կտա բարձրացնելու և զարգացնելու մասնակիցների աշխատանքի արդյունավետությունը։
Որոշում կայացնելու և
Բանակցային հմտություններ
Արդյունքում․ Դասընթացի ընթացքում կանցկացվեն գործնական խաղեր, որոնք ուղղված կլինեն կրեատիվ խնդիրների լուծմանը և կնպաստեն այդ հմտությունները գործնականում կիրառելուն: Ձեռք բերված գիտելիքների ամբողջություն իր հերթին հնարավորություն կտա բարձրացնելու և զարգացնելու մասնակիցների աշխատանքի արդյունավետությունը։
Ֆասիլիտացիոն, մոդերացիոն հմտություններ
Մեդիագրագիտություն
